09.01.2020 13:42

Վլադիմիր Կարապետյանն այլեւս վարչապետի խոսնակը չէ

Վլադիմիր Կարապետյանն այլեւս վարչապետի խոսնակը չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը Ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ ինքն այսօրվանից այլեւս վարչապետի խոսնակը չէ:

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Կարապետյանը։