09.01.2020 14:19

Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են սպառնալ միմյանց

Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են սպառնալ միմյանց

ԱՄՆ-ի և Իրանի միջև խոսքակռիվը՝ գեներալ Սուլեյմանիի սպանությունից և Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությունից հետո, շարունակվում է:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը, ըստ ամենայնի, ընկրկում է: Այնուհանդերձ՝ նա խոստացել է Թեհրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել և թույլ չտալ, որ Իրանը միջուկային երկիր դառնա:

Իր կողմից՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին իր պաշտոնական կայքում գրել է, թե այսուհետև եթե Ամերիկան, ինչպես ինքն է արտահայտվել՝ ևս մի հանցագործություն կատարի, ապա շատ ավելի խիստ պատասխան կստանա:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը կատարյալ ռազմական պատրաստության են բերված՝ եթե Իրանը կրկին հարձակում գործի: Նա նաև նշել է, թե Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության արդյունքում ԱՄՆ ոչ մի զինծառայող չի տուժել, թեպետ հրթիռները վնասել են մի քանի վրան, կայանատեղին և մի ուղղաթիռ:

Փոխանցում է BBC-ն: