09.01.2020 14:27

Հարրին և Մեգանը հեռանում են արքունիքից

Հարրին և Մեգանը հեռանում են արքունիքից

Արքայազն Հարրին կնոջ՝ Մեգանի հետ, վայր է դնում արքայական ընտանիքի հետ կապված գլխավոր պարտավորությունները և կփորձի ֆինանսական անկախություն ձեռք բերել, հայտարարել են Սասեքսի դուքսն ու դքսուհին:

Նրանք մտադիր են ապրել Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում, և շարունակելու են «լիարժեքորեն աջակցել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամուսնական զույգը մտադիր է միապետության ինստիտուտի ներսում նոր, առաջադեմ դեր խաղալ: Նրանք շեշտել են, որ այդ որոշումը կայացրել են մի քանի ամիս տևած խորհրդակցություններից ու քննարկումներից հետո:

BBC-ի թղթակցի հաղորդման համաձայն՝ Բուքինգհեմյան պալատը խոցված է այդ որոշումից: Արքայական ընտանիքը դժգոհ է ոչ միայն դքսի ու դքսուհու հայտարարության բովանդակությունից, այլև նրանից, որ Հարրին և Մեգանը ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ չեն խորհրդակցել:

Փոխանցում է BBC-ն: