09.01.2020 14:43

Լիբիայում հակամարտությունը սրվում է

Լիբիայում հակամարտությունը սրվում է

Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը հայտարարել է Սիրթ (Sirte) քաղաքը գրավելու մասին: Սա երկիրը երկու մասի բաժանած քաղաքացիական պատերազմում Հաֆթարի մեծագույն հաջողությունն է:

Միջերկրական ծովի ափին տարածված Սիրթը գտնվում է հակամարտող կողմերի մայրաքաղաքների՝ Տրիպոլիի և Բենգազիի ուղիղ մեջտեղում: Մեծ, քաղաքական տեսակետից մասնատված, թույլ տրանսպորտային ենթակառուցվածք ունեցող երկրում այն կարող է կարևոր բազա հանդիսանալ հարձակում գործելու համար:

Լիբիան արդեն վաղուց  միջազգային շահերի բախման ասպարեզի է վերածվել: Պատերազմի բոլոր կողմերը միջազգային տարբեր «խաղացողների» աջակցությունն են վայելում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի և այլն:

Սիրթի կորստի ֆոնին, օրինակ, երկուշաբթի օրը սկսել են երկիր ժամանել թուրքական զինված ուժեր:

Լիբիայի երկու առաջնորդների՝ Հավթարի և Ֆայեզ Սիրաջի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության միջև հարաբերություններն այնքան լարված են, որ նրանք հրաժարվում են շփվել նույն երկրների առաջնորդների հետ: Չորեքշաբթի Սիրաջը չեղարկել է իր այցը Հռոմ, երբ իմացել է, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հանդիպել է Հաֆթարի ներկայացուցչի հետ:

ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը հույս ունի, որ Արևմուտքի երկրները հենց իրեն կպաշտպանեն, սակայն իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է:

Փոխանցում է BBC-ն: