09.01.2020 16:50

Ավիաընկերությունները չեղարկում են թռիչքներն Իրանի և Իրաքի օդային տարածքներով

Ավիաընկերությունները չեղարկում են թռիչքներն Իրանի և Իրաքի օդային տարածքներով

Air France, Singapore Airlines, China Airlines, Lufthansa, Air Astana, Belavia, Malaysia Airlines ավիաընկերությունները հայտարարել են «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավի աղետից հետո Իրանի և Իրաքի օդային տարածքներով թռիչքները դադարեցնելու մասին: «Аэрофлот»-ի մամլո ծառայությունը նույնպես տեղեկացրել է, որ ռուսաստանյան ավիաընկերությունը այլընտրանքային երթուղիներ է մշակել:

Ավելի վաղ Росавиация-ն խորհուրդ է տվել «քաղաքացիական օդանավերի միջազգային թռիչքների անվտանգության սպառնալիքների կապակցությամբ՝ չօգտագործել Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի ծոցերի տարածքների վրայով օդային տարածքը ՌԴ օդանավերի քաղաքացիական օդնավերի թռիչքի, այդ թվում՝ տարանցիկ թռիչքների համար»:

Այսօրվա չվերթները չեղարկելու մասին Բաղդադին հաղորդել են Emirates և Flydubai ավիաընկերությունները:

Դեռ մինչև Boeing-ի աղետը ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) արգելք էր սահմանել ամերիկյան օդանավերի թռիչքների  նկատմամբ՝ Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի ծոցերի օդային տարածքներով:

Փոխանցում է euronews-ը: