09.01.2020 17:36

Աշխարհի «ամենաուժեղ» անձնագրերը

Աշխարհի «ամենաուժեղ» անձնագրերը

Ճապոնիայի անձնագիրը ճանաչվել է աշխարհում «ամենաուժեղը». այդ պետության քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 191 երկիր:

Երկրորդ տեղում Սինգապուրի անձնագիրն է, նրա բնակիչները, առանց վիզայի մասին մտածելու, կարող են մեկնել 190 երկիր: Երրորդ տեղում գերմանական և հարավկորեական անձնագրերն են (189 պետություն):

Հետխորհրդային երկրների շարքում «ամենահզոր» անձնագրով կարող են պարծենալ Լիտվայի (181 երկիր՝ առանց վիզայի), ինչպես նաև Լատվիայի (180) և Էստոնիայի (179) քաղաքացիները:

Ռուսաստանը 51-րդ հորիզոնականը կիսում է Միկրոնեզիայի հետ. այստեղ վիզա հարկավոր չէ 118 երկրներ այցելելիս: Ուկրաինան 41-րդ տեղում է (128 երկիր), Մոլդովան՝ 49-րդում (120), Վրաստանը՝ 53-րդում (116), Բելառուսը՝ 68-րդում (75):

«Ամենաթույլը» Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի անձնագրերն են. նրանց քաղաքացիների համար անվիզա մուտքը բաց է միայն, համապատասխանաբար՝ 29,28 և 26 երկրներում:

Փոխանցում է euronews-ը: