10.01.2020 09:02

ATP Cup․ Խաչանովի եւ Մեդվեդեւի հաղթանակները Ռուսաստանին դուրս բերեցին կիսաեզրափակիչ

ATP Cup․ Խաչանովի եւ Մեդվեդեւի հաղթանակները Ռուսաստանին դուրս բերեցին կիսաեզրափակիչ

Ավստրալիայում ընթացող թենիսի ATP Cup թիմային մրցաշարի քառորդ եզրափակիչում Ռուսաստանը 2։0 հաշվով պարտության մատնեց Արգենտինային։

Կարեն Խաչանովը 6:2, 7:6 (7:4) հաշվով ուժեղ էր Գուիդո Պելյայից, Դանիիլ Մեդվեդեւը՝ Դիեգո Շվարցմանից (6:4, 4:6, 6:3)։

Կիսաեզրափակիչում Ռուսաստանի մրցակիցը կլինի Սերբիա - Կանադա դիմակայության հաղթողը։

Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաեւ Ավստրալիան, որը 2։1 հաշվով հաղթել է բրիտանացիներին։

Ավստրալացիների հաջորդ մրցակիցը կլինի Իսպանիա - Բելգիա դիմակայության հաղթողը։

 ATP Cup-ն անցկացվում է առաջին անգամ։ Հաղթողը հայտնի կդառնա հունվարի 12-ին։