10.01.2020 09:30

Օքլենդ․ Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակիչում է

Օքլենդ․ Սերենա Ուիլյամսը քառորդ եզրափակիչում է

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում անցկացվող մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ամերիկացի մարզուհին հանդես է գալիս առաջին համարով։ Նա երկրորդ շրջանում մրցել է ամերիկացի Կրիստինա Մաքհեյլի հետ եւ հաղթանակ է տարել 1 ժամ 59 րոպեում՝  3:6, 6:2, 6:3։

Առաջին շրջանում Սերենա Ուիլյամսը հաղթել է իտալացի Կամիլա Ջորջիին՝ 6:3, 6:2։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը կմրցի գերմանացի Լաուրա Զիգեմունդի հետ։

Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունվարի 12-ին։ Մրցանակային հիմնադրամը 275 հազար դոլար է։