10.01.2020 10:07

«ՌԲ Լայպցիգի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ

«ՌԲ Լայպցիգի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ

Գերմանական «ՌԲ Լայպցիգի» ավստրիացի կիսապաշտպան Շտեֆան Իլզանկերը մեղադրվում է բռնաբարության մեջ, հաղորդում է AFP-ն։

Ֆուտբոլիստի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 26-ամյա մի կին, որը նշել է, թե 30-ամյա ֆուտբոլիստը իրեն բռնաբարել է Զալցբուրգի բնակարաններից մեկում տեղի ունեցած երեկույթի ժամանակ։

Զալցբուրգի դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է անցկացնել հետաքննություն։

Իլզանկերի փաստաբանը հայտնել է, որ ֆուտբոլիստը չի ընդունում մեղադրանքը՝ մատնանշելով կնոջ ցուցմունքներում առկա բազմաթիվ հակասություններ։

Իլզանկերը «ՌԲ Լայպցիգ» է տեղափոխվել 2015թ․ ամռանը ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» 3 միլիոն եվրոյով։