10.01.2020 11:16

Հարի Քեյնը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից

Հարի Քեյնը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից

Անգլիական «Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը վիրահատության կենթարկվի, տեղեկացնում է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը:

Հարի Քեյնի ապաքինման համար կպահանջվի շուրջ 4 ամիս: 26-ամյա հարձակվողը մարզումները կվերսկսի ապրիլի վերջին:

Հիշեցնենք, որ Քեյնը վնասվածք էր ստացել Պրեմյեր լիգայի 21-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անգլիացի հարձակվողը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: