10.01.2020 12:00

«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Պելեգրինիին

«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Պելեգրինիին

Իտալական «Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի հետ, հաղորդում է calciomercato.com-ը։

Հռոմեական ակումբը ցանկանում է 23-ամյա իտալացի ֆուտբոլիստի հետ համագործակցությունը երկարաձգել մինչեւ 2024 թվականը, տարեկան 3,5 միլիոն եվրո վարձատրությամբ։

Պելեգրինիի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը 2017-ին իտալական «Սասուոլոյից» է տեղափոխվել «Ռոմա»։ 2005-2015-ին նա հանդես է եկել «Ռոմայի» երիտասարդական թիմերում։