10.01.2020 12:31

Ֆոնսեկա. Հուսով եմ՝ մեզ հետ հանդիպումից հետո Ռոնալդուն չափազանց բարկացած կլինի

Ֆոնսեկա. Հուսով եմ՝ մեզ հետ հանդիպումից հետո Ռոնալդուն չափազանց բարկացած կլինի

«Ռոմայի» պորտուգալացի մարզիչը ակնկալում է դժվար ու տխուր րոպեներ նվիրել «Յուվենտուսին»:

Պաուլու Ֆոնսեկան պատրաստում է «Ռոմային» «Յուվենտուսի» հետ խաղին առաջիկա հանգստյան օրերին: Նա ակնկալում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի դժգոհության պատճառը իր թիմի դեմ դժվար հանդիպումը կլինի.

-Ես չգիտեմ, թե ինչ կասեմ Ռոնալդուին, բայց հուսով եմ, որ նա այս խաղից հետո բարկացած կլինի:

«Յուվենտուսը» հիանալի թիմ է, Իտալիայում լավագույնը՝ «Ինտերի» հետ միասին, այնպես որ խաղը դժվար կլինի: Չեմ կարող ասել, թե ով է ավելի լավը՝ «Յուվենտո՞ւսը», թե՞ «Ինտերը»: Բայց սա այն խաղերից է, որը մենք բոլորս ենք ցանկանում  խաղալ ու անհամբերությամբ ենք սպասում,- ասել է Ֆոնսեկան լրագրողներին առաջիկա հանդիպման սպասելիքների վերաբերյալ զրույցի ժամանակ: