10.01.2020 13:36

«Ռեալում» մտավախություն ունեն, որ չեն կարող վաճառել Բեյլին

 «Ռեալում» մտավախություն ունեն, որ չեն կարող վաճառել Բեյլին

Մադրիդի «Ռեալը» դեռևս ցանկանում է վաճառել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Մադրիդում, սակայն, մտավախություն ունեն, որ չեն կարող Բեյլի համար գնորդ գտնել տրանսֆերային բարձր արժեքի պատճառով: «Սերուցքայինները» մտադիր են վաճառել ուելսցուն առաջկա ամռանը:

Չի բացառվում, որ Բեյլը կհեռանա «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Նշվում է, որ ՄՅՈւ-ն այլևս չի ցանկանում գնել Բեյլին խաղացողի տարիքի պատճառով, իսկ «Տոտենհեմի» համար տրանսֆերը շատ թանկարժեք է: