10.01.2020 12:32

Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը Եվրոպան պաշտպանում է Ռուսաստանից

Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ը Եվրոպան պաշտպանում է Ռուսաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, թե ամերիկյան իշխանությունները  Ռուսաստանից պաշտպանության համար քիչ միջոցներ են ստանում Եվրոպայի երկրներից:

«ՆԱՏՕ-ն երկար տարիներ հաղթել է ԱՄՆ-ի հաշվին: Մենք Եվրոպան պաշտպանում ենք Ռուսաստանից, ընդ որում՝ դաշինքի երկրների պաշտպանական ծախսերն անընդհատ պակասում են վերջին 15-18 տարիներին»,- հայտարարել է Թրամփը Օհայոյի հանրահավաքում ելույթի ժամանակ:

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ նման հայտարարությունների համար ինքը դուր չի գալիս եվրոպական առաջնորդներին՝ ի տարբերություն իր նախորդի՝ Բարաք Օբամայի: «Նրանց ավելի դուր է գալիս Օբաման, որն ընդամենը ասում էր. «Շնորհակալ եմ, որ հավաքվել եք, մենք դա բարձր ենք գնահատում: Ես վերադառնում եմ Վաշինգտոն: Ցտեսություն»»,- հեգնել է Թրամփը:

Փոխանցում է tass.ru-ն: