10.01.2020 13:59

Իրանը օդանավի աղետին առնչության մեղադրանքը համարում է ԱՄՆ-ի հոգեբանական քայլը

Իրանը օդանավի աղետին առնչության մեղադրանքը համարում է ԱՄՆ-ի հոգեբանական քայլը

Իրանը խիստ քննադատել է ԱՄՆ-ի և մյուս երկրներին այն մեղադրանքները, թե իր ՀՕՊ հրթիռներն են դարձել ուկրաինական Boeing 737 օդանավի կործանման պատճառը:

Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիիի համապատասխան հայտարարությունը մեջբերել է Press TV հեռուստատեսությունը:

«Ցավալի է, բայց ԱՄՆ-ի կառավարության մանիպուլյացիան, և նրանց, ովքեր գիտակցաբար կամ անգիտակցաբար պաշտպանում են դա, միայն ավելի են խորացնում հարազատներին կորցրած մարդկանց վիշտը»,- հայտարարել է Ռաբիին: Նա շեշտել է, որ առաջ մղելով կատարվածի սեփական վարկածը՝ ԱՄՆ-ն իր նպատակներն է հետապնդում:

Հինգշաբթի Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն նույնպես հերքել է օդանավին հրթիռային հարված հասցնելու հնարավորությունը:

Փոխանցում է tass.ru-ն: