10.01.2020 14:39

Ներկայացուցիչների պալատը սահմանափակել է Թրամփի լիազորություններն Իրանի նկատմամբ

Ներկայացուցիչների պալատը սահմանափակել է Թրամփի լիազորություններն Իրանի նկատմամբ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որը սահմանափակում է Իրանի դեմ պատերազմ մղելու՝ Թրամփի հնարավորությունները: Դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը բանաձևն ընդունել է 224 «կողմ» ձայներով՝ ընդդեմ 194-ի:

Բանաձևը նախագահին պարտավորեցնում է «դադարեցնել Իրանի դեմ ԱՄՆ զինված ուժերի օգտագործումը», եթե կոնգրեսն իր համաձայնությունը չի տվել: Բացառություն է այն իրավիճակը, երբ «անհրաժեշտ է պաշտպանվել անխուսափելի ռազմական հարձակումից»:

Այդ զուտ խորհրդանշական միջոցը նախատեսում է այդ երկրի հետ ցանկացած հակամարտության խրախուսում կոնգրեսի կողմից՝ բացառությամբ Իրանի բացահայտ հարձակման: Սակայն հանրապետականների վերահսկողության տակ գտնվող սենատը հազիվ թե հաստատի այդ բանաձևը: Ընդհանրապես, եթե անգամ բանաձևն ընդունվի երկու պալատների կողմից, նախագահը նույնիսկ ստիպված չի լինի դրա վրա վետո դնել, քանի որ այն օրենքի ուժ չունի:

Ի դեպ, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Իրանը չեն խոսում ռազմական հակամարտություն ծավալելու ծրագրերի մասին:

Փոխանցում է BBC-ն: