10.01.2020 15:51

Զելենսկին չի բացառել օդանավի հրթիռակոծման վարկածը

Զելենսկին չի բացառել օդանավի հրթիռակոծման վարկածը

Այն վարկածը, թե «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737 օդանավը Իրանում խոցվել է հրթիռով, չի բացառվում, սակայն նաև դեռ չի հաստատվել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նախագահը տեղեկացրել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները մասնակցում են աղետի պատճառների հետաքննությանը: Զելենսկին ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին կոչ է արել ներկայացնել իրենց տվյալներն ու ապացույցները այն հանձնաժողովին, որն զբաղվում է հետաքննությամբ:

Հունվարի 10-ին Զելենսկին հետաքննության ընթացքը կքննարկի ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: Ուկրաինայի նպատակն է պարզել անհերքելի ճշմարտությունը, նշել է Զելենսկին:

Փոխանցում է Interfax-ը: