10.01.2020 16:36

Բոլիվիայի նախկին նախագահը կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին

Բոլիվիայի նախկին նախագահը կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին

Բոլիվիայի նախկին նախագահ Խորխե Կիրոգան հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է մասնակցելու մայիսի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին:

Կիրոգան հույս է հայտնել, որ նախկին նախագահ Էվո Մորալեսի քաղաքական հակառակորդները «կարող են առավելագույս համախմբվել»: Իր նախընտրական ծրագրում նա նախկին կառավարությանը մեղադրել կոռուպցիայի, դեմոկրատական պետության սկզբունքները խախտելու և երկրի անարդյունավետ կառավարման մեջ:

Խորխե Կիրոգան, որ փոխնախագահ է ընտրվել 1997 թ. և նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2001 թ. օգոստոսին՝ պետության նախկին ղեկավար Ուգո Բանսերի հրաժարականից հետո, պաշտոնը լքել է լիազորությունների ավարտից հետո՝ 2002 թ. օգոստոսին:

Փոխանցում է tass.ru-ն: