10.01.2020 17:01

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահի հրաժարականի օգտին

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահի հրաժարականի օգտին

Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է հօգուտ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի, որի հաղթանակը սեպտեմբերին կայացած նախագահական ընտրություններում բողոքի լայնածավալ ցույցերի տեղիք էր տվել, ինչն էլ հինգշաբթի օրը վերաճել էր գրոհի նրա նստավայրի վրա:

Ցուցարարները, տարբեր գնահատականներով՝ 200-500 մարդ, դեռ առավոտից հավաքվել են դրամատիկական թատրոնի շենքի մոտ, ապա շարժվել են դեպի նստավայրը: Գրոհի փորձերն սկսվել են ցերեկը: Հաղորդվում է, որ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են եղել: Ընդ որում, ըստ Խաջիմբայի մամլո ծառայության հայտարարության՝ «այդ պահին նախագահը եղել է Սուխումիի պետական ամառանոցում»:

Խորհրդարանի որոշումը, սակայն, չի նշանակում նախագահի լիազորություններն ինքնըստինքյան վայր դնել: Պատգամավորներն ընդամենը փաստաթուղթ են ընդունել, որում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանից անջատված ինքանհռչակ հանրապետության ղեկավարին առաջարկում են ինքնակամ լքել պաշտոնը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 24 ներկա պատգամավորներից 19-ը: Աբխազիայի ազգային ժողովում ընդամենը 35 պատգամավոր կա:

Փոխանցում է BBC-ն: