11.01.2020 10:00

«Բարսելոնան» Չավիին առաջարկել է ամռանը գլխավորել ակումբը

«Բարսելոնան» Չավիին առաջարկել է ամռանը գլխավորել ակումբը

Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպում է ունեցել Իսպանիայի չեմպիոնի նախկին կիսապաշտպան, «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ:

Cadena SER-ի հաղորդմամբ՝ Աբիդալը Չավիին առաջարկել է ընթացիկ մրցաշրջանն ավարտել «Ալ Սադում», իսկ ամռանը պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» և դուրս մնաց պայքարից:

Հանդիպման ավարտից հետոհայտնի դարձավ,  որ «Բարսելոնան» երկուշաբթի կքննարկի Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը: