11.01.2020 10:31

«Ալ Սադի» պաշտոնական արձագանքը՝ Չավիի հեռանալու մասին լուրերին

«Ալ Սադի» պաշտոնական արձագանքը՝ Չավիի հեռանալու մասին լուրերին

Քաթարի առաջնությունը ներկայացնող «Ալ Սադ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Տուրկի Ալ-Ալին մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին լուրերը:

«Վստահ ենք, որ Չավին մտածում է «Ալ Սադում» աշխատանքը շարունակելու մասին: «Բարսելոնան» նրա ակումբն է, տունը, և նա ապագայում անպայման պետք է վերադառնա այնտեղ, սակայն ոչ հիմա:

Եթե «Բարսելոնան» ցանկանում է բանակցել Չավիի հետ, ապա պետք է դա անի պաշտոնական ճանապարհով»,- Ալ-Ալիի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հայտնի է, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն ու ակումբի ղեկավար կազմի ներկայացուցիչ Օսկար Գրաուն մեկնել են Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ հանդիպելու ակումբի նախկին ֆուտբոլիստ, «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ: