11.01.2020 11:30

Հայտնի է Գերմանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է Գերմանիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստը

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերը ճանաչվել է Գերմանիայի հավաքականի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Հաղթողը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում: 25-ամյա գերմանացին հավաքել է ձայների 37%-ը և գերազանցել «Բավարիայի» ֆուտբոլիստներ Սերժ Գնաբրիին (28,3%) ու Ջոշուա Կիմիխին (8,4%):

Գինտերը նախորդ տարի 6 հանդիպման է մասնակցել 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ դառնալով 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Գերմանացիները մրցաշարի եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում ընդգրկվել են F խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Ֆրանսիայի ու Պորտուգալիայի ընտրանիները, ինչպես նաև Իսլանդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Հունգարիայի հավաքականներից որևէ մեկը: