11.01.2020 11:55

Կոնտե. «Չելսին» մարզելու տարիներին ցանկանում էի ձեռք բերել Իբրահիմովիչին

Կոնտե. «Չելսին» մարզելու տարիներին ցանկանում էի ձեռք բերել Իբրահիմովիչին

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Միլանի» նորեկ, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին:

«Ուրախ եմ, որ Իբրահիմովիչը վերադարձել է «Միլան»: Նա մեծագույն հարձակվող է, և հուսով եմ՝ կկարողանա օգնել «Միլանին»: Նրա անհատականությունը կնպաստի այդ թիմի երիտասարդ ֆուտբոլիստների կատարելագործմանը:

Երբ ես գլխավորում էի «Չելսին», մենք մի քանի անգամ փորձեցինք ձեռք բերել Իբրահիմովիչին, սակայն դա տեղի չունեցավ»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: