11.01.2020 12:32

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» դարպասապահին

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» դարպասապահին

Իտալական «Միլանի» իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է մարզական կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում», տեղեկացնում է Sport Mediaset-ը:

Ամռանը «Յուվենտուսը» 20-ամյա դարպասապահին կառաջարկի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձով:

Դոնարումայի տեղափոխությունն իրականացնելու համար «Յուվենտուսն» արդեն կապ է հաստատել դարպասապահի գործակալ Մինո Ռայոլայի հետ, որը լավ հարաբերություններ ունի Իտալիայի չեմպիոնի ղեկավարության հետ:

Դոնարումայի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: «Միլամում» Դոնարուման ստանում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ: