11.01.2020 13:00

Ինիեստա. Վստահ չեմ, որ «Բարսան» ունի Նեյմարի կարիքը

Ինիեստա. Վստահ չեմ, որ «Բարսան» ունի Նեյմարի կարիքը

Կատալոնական ակումբի նախկին ավագ Անդրես Ինիեստային հարցրել են, թե արդյոք «Բարսելոնան» կվերադարձնի՞ Նեյմարին:

Նեյմարի անունը շատ սերտորեն կապված է «Բարսելոնայի» հետ: Սա առաջին անգամ չէ, որ նա փորձում է վերադառնալ կատալոնական ակումբ, բայց առայժմ՝ անօգուտ: Թվում է, թե «Բարսելոնան» և Նեյմարը դեռ միասին կլինեն, բայց Անդրես Ինիեստան վստահ չէ, որ այս դուետը իմաստ ունի.

- Նեյմարը աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Բնականաբար, դա օգտակար կլինի «Բարսելոնայի» համար, սակայն համոզված չեմ, որ այս թիմը ունի նրա կարիքը: Վալվերդեն իր տրամադրության տակ ունի Գրիզմանի, Մեսսիի, Սուարեսի, Դեմբելեի և Ֆատիի նման խաղացողների: Հոգեբանական առումով դժվար կլինի Նեյմարին վերադառնալ «Բարսա», քանի որ երկրպագուները նրան գրկաբաց չեն ընդունի:  Եվ իմանալով Նեյմարի բնավորությունը՝ նա նյարդայնանալու է այդ ամենից և սխալներ է թույլ տալու  դրա պատճառով, – մեկնաբանել է Անդրես Ինիեստան: