11.01.2020 13:30

Էմերի. «Էվերթոնին» «ոչ» չեմ ասել

Էմերի. «Էվերթոնին» «ոչ» չեմ ասել

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել  է, որ երկար զրույց է  ունեցել «Էվերթոնի» ղեկավարության հետ, նախքան Կարլո Անչելոտիի՝ մարզչի պաշտոնում նշանակվելը:

Էմերին որոնում է նոր ապաստարան նոյեմբերի վերջից ի վեր, երբ նա պաշտոնանկ եղավ «Արսենալի» հետ մրցաշրջանի աղետալի մեկնարկի համար: Ունայիի հետ մինչև պայմանագրի խզումը «Զինագործները» Պրեմիեր լիգայում գրեթե երկու ամիս հաղթանակներ չէին տոնել:

Էմերիի՝ «Արսենալից» հեռանալուց ընդամենը մեկ շաբաթ անց «Էվերթոնը» հրաժեշտ տվեց իր մարզչին, որի տեղը կարող էր զբաղեցնել 48-ամյա իսպանացին, բայց «հիրկները» ընտրեցին Անչելոտիին:

- «Էվերթոնը» ինձ հետաքրքրեց, և ես մտածում էի այս տարբերակի մասին: Ես նրանց «ոչ» չեմ ասել: Մենք նաև երեք ժամ տևած զրույց ենք ունեցել: Ես նրանց դուր էի եկել անգամ այն ժամանակ, երբ տեղափոխվեցի ՊՍԺ:ափոխվեց ՊՍԺ:

Հիմա ես ուզում եմ դադար առնել  մտքերս կարգի բերելու համար: Առաջին հերթին  ուզում եմ որոշ ժամանակ անցկացնել Մադրիդում, այնուհետև գնալ Վալենսիա և Լոնդոն: Ես կցանկանայի նաև այցելել իմ հարազատներին Սան Սեբաստիանում:

Մի քանի թիմեր հետաքրքրվել են իմ ծառայություններով, բայց կոնկրետ առաջարկներ դեռ չեն եղել:  Ես կցանկանայի կրկին աշխատել  Իսպանիայում, բայց ես ոչ մեկի առջև չեմ փակում դուռը, – ասել է Էմերին  Cadena Ser-ի հետ զրույցում: