11.01.2020 22:36

Կոնգրեսի ցավակցականը Նիկոլայ Ամիրբեկյանի մահվան կապակցությամբ

Կոնգրեսի ցավակցականը Նիկոլայ Ամիրբեկյանի մահվան կապակցությամբ

Հայ Ազգային Կոնգրեսը խոր վշտով տեղեկացավ ղարաբաղյան ազատագրական շարժման ակտիվ մասնակից, Վանաձորի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Վանաձորի ՀՀՇ խորհրդի երկարատև տարիների, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Նիկոլայ Հրաչիկի Ամիրբեկյանի վաղաժամ մահվան մասին և ցավակցում նրա բոլոր հարազատներին ու պայքարի ընկերներին։