12.01.2020 09:00

«Ալ Սադի» մարզական տնօրեն․ Չավին ու «Բարսելոնան» ինտենսիվ բանակցությունների մեջ են

«Ալ Սադի» մարզական տնօրեն․ Չավին ու «Բարսելոնան» ինտենսիվ բանակցությունների մեջ են

Քաթարի «Ալ Սադ» ակումբի մարզական տնօրեն Մոհամեդ Գուլյամը հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի եւ «Բարսելոնայի» ղեկավարության միջեւ ընթացող բանակցությունները։

Կատալոնական ակումբը ցանկանում է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին եւ նշանակել 38-ամյա Չավիին։

«Այո, Չավին ու «Բարսելոնան» այժմ ինտենսիվ բանակցությունների մեջ են։ Մենք հաջողություն ենք մաղթում Չավիին՝ ինչ որոշում էլ նա ընդունի։

Վճռական խոսքը Չավիինն է, եւ մենք սպասում ենք։ Նա դեռ մեր թիմի գլխավոր մարզիչն է»,- Գուլյամի խոսքը մեջբերում է hihi2.com-ը։

1998-2015 թվականներին «Բարսելոնայում» հանդես եկած Չավին կատալոնական ակումբից ստացել է 2,5 տարվա պայմանագիր կնքելու եւ թիմը գլխավորելու առաջարկ։