12.01.2020 10:00

Պաշտոնական. Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

Պաշտոնական. Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» տեղափոխված, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան, տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը:

Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում է անցել Հայաստանում և պարզ է դարձել, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվել է և որոշել ավարտել իր կարիերան:

Մարկոս Պիզելին «Արարատ-Արմենիայի» կազմում Հայաստանի առաջնության առաջիկա հանդիպումներին պատրաստվելու նպատակով Երևան էր ժամանել  հունվարի 7-ին:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում 35-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 68 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:

Մարկոս Պիզելին հանդես է եկել նաև Երևանի «Արարատում», «Փյունիկում», Դոնեցկի «Մետալուրգում», Կրասնոդարի «Կուբանում» և «Կրասնոդարում», Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ-Ռայեդում», ԱՄԷ-ի առաջնությունը ներկայացնող «Ալ-Շաբաբում», «Ալ-Ֆուջարիայում», նաև հունական «Քսանտիում»: