12.01.2020 10:30

Transfermarkt. Մեսսիի տրանսֆերային արժեքը երրորդ անընդմեջ անկումն է գրանցել

Transfermarkt. Մեսսիի տրանսֆերային արժեքը երրորդ անընդմեջ անկումն է գրանցել

Transfermarkt ֆուտբոլային վերլուծական գործակալությունը թարմացրել է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքը:

32-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը երրորդ անընդմեջ անկումն է գրանցել՝ 150 միլիոն եվրոյից նվազելով մինչեւ 140 միլիոն եվրո: Ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում Մեսսին զբաղեցրել է 8-րդ տեղը:

Transfermarkt-ի վարկածով աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է (200 միլիոն եվրո), որին հաջորդում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգն ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը (երկուսն էլ 160 միլիոն եվրո), «Լիվերպուլի» հարձակվողներ Սադիո Մանեն, Մոհամեդ Սալահը, «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն (բոլորը՝ 150 միլիոն եվրո):