12.01.2020 11:00

Սարի․ Ֆոնսեկայի գլխավորությամբ «Ռոման» կարող է դառնալ մրցաշրջանի հայտնությունը

Սարի․ Ֆոնսեկայի գլխավորությամբ «Ռոման» կարող է դառնալ մրցաշրջանի հայտնությունը

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է «Ռոմայի» հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Իտալիայի առաջնության 19-րդ տուրում։

«Բարդ խաղ կլինի։ Մենք պետք է հետեւողական լինենք 90 րոպե։ Պետք է հենվենք նախորդ դրական փորձի վրա, որն ունեցանք «Կալյարիի» դեմ խաղում (4։0)։

Ես արդեն գովել եմ Ֆոնսեկային։ Նրա գլխավորած թիմը կարող է դառնալ այս մրցաշրջանի հայտնությունը։ Չնայած բազմաթիվ վնասվածքներին, նա կարողացավ գերազանց խաղ դնել թիմում»,- Սարիի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

«Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հունվարի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։