12.01.2020 12:00

Անդրեյ Ռուբլյովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող

Անդրեյ Ռուբլյովը՝ Դոհայի մրցաշարի հաղթող

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց թենիսի ATP 250 շարքի մրցաշարը։ Եզրափակչում միմյանց դեմ մրցում էին ռուս Անդրեյ Ռուբլյովն ու ֆրանսիացի Կորենտին Մուտեն։

Ռուս թենիսիստը ողջ մրցաշարի ընթացքում ցուցադրած տպավորիչ խաղով աչքի ընկավ նաև եզրափակչում։ Ռուբլյովը երկու սեթում 6-2, 7-6(3) հաշվով հաղթեց Մուտեին ու նվաճեց մրցաշրջանի առաջին տիտղոսը։ 

Սա 22-ամյա թենիսիստի երրորդ տիտղոսն է կարիերայում։ 2017 թվականին Ռուբլյովը հաղթող էր ճանաչվել Ումագի մրցաշարում։ Նախորդ տարի նա հաղթել էր Կրեմլի գավաթում։