12.01.2020 13:00

«Ինտերը» Էրիկսենին 4 տարվա պայմանագիր կառաջարկի

«Ինտերը» Էրիկսենին 4 տարվա պայմանագիր կառաջարկի

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մոտ է կարիերան «Ինտերում» շարունակելուն։

Ինչպես փոխանցում է The Guardian-ը, միլանյան ակումբը դանիացուն 4 տարվա պայմանագիր կառաջարկի, եթե տեղափոխությունը կայանա 2020 թվականի ամռանը, երբ ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ կունենա։

Հաղորդվում է, որ եթե «Ինտերը» ցանկանա ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին, ապա տրանսֆերի համար պետք է վճարի 20 միլիոն եվրո, և այդ ժամանակ Էրիկսենի հետ կկնքվի 4,5 տարվա պայմանագիր։