12.01.2020 13:30

Հայ դահուկավազորդները փայլուն ելույթ են ունեցել

Հայ դահուկավազորդները փայլուն ելույթ են ունեցել

Սերբիայի Զլատիբոր քաղաքում անցկացվող զարգացող պետությունների գավաթի խաղարկությանը ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի անդամ Թադևոս Պողոսյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 25 մարզիկների հետ պայքարում 27 րոպե 18.8 վայրկյան արդյունքով, 78.98 վարկանիշային միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ընդամենը 1.4 վայրկյան զիջելով Լիտվան ներկայացնող մարզիկին՝ տեղեկացնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում։

Գյումրեցի Մյասնիկ Ղարիբյանը 29 րոպե 02.6 վայրկյան արդյունքով, 129.70 վարկանիշային միավորով գրավել է 9-րդ հորիզոնականը։

ՀՀ դահուկավազքի առաջնությունների բացարձակ հաղթող Կատյա Գալստյանը կանանց 5 կմ ազատ ոճի մրցատարածությունում 15 րոպե 42.2 վայրկյան արդյունքով, 100.71 վարկանիշային միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը։