12.01.2020 14:03

Թեհրանում ցուցարարները պահանջում են այաթոլլա Խամենեիի հրաժարականը

Թեհրանում ցուցարարները պահանջում են այաթոլլա Խամենեիի հրաժարականը

Թեհրանում, Ամիր Քաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանի շենքի առջև, շաբաթ օրը հավաքվել են մի քանի հարյուր ցուցարարներ, որոնք պահանջել են երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը։

«Գլխավոր հրամանատար, հեռացի՛ր», «Մա՛հ բռնապետին»,- վանկարկել են ցուցարարները, որոնց զայրացրել է այն տեղեկությունը, թե ուկրաինական մարդատար օդանավը խոցել են իրանցի զինվորականները։ Շաբաթ օրը իրանական իշխանությունները պաշտոնապես ընդունել են այդ փաստը։ Օդանավի կործանման հետևանքով զոհված 176 հոգուց 83-ը իրանցիներ էին։

Շատերի կարծիքով՝ եթե չլիներ այլ պետությունների ճնշումը, Իրանը երբեք չէր ընդունի իր սխալը։

Ըստ ստացվող տեղեկությունների՝ բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Իրանի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկի՝ Շարիֆի համալսարանի մոտ․ որոշ տվյալների համաձայն՝ զոհվածներից առնվազն 10-ը այդ համալսարանի շրջանավարներ են եղել։

Փոխանցում է BBC-ն։