12.01.2020 15:47

Իրանում մի քանի ժամով ձերբակալել են Բրիտանիայի դեսպանին

Իրանում մի քանի ժամով ձերբակալել են Բրիտանիայի դեսպանին

Իրանական իրավապահ մարմինները ձերբակալել, ապա մի քանի ժամ անց ազատ են արձակել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին՝ Թեհրանում բողոքի ակցիաներին վերջինիս մասնակցության համար։ Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը։

Լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մաքեյրը Տեխնոլոգիական համալսարանի մոտ հավաքված ցուցարարներին  փորձել է ղեկավարել մոտակա խանութից։ Tasnim-ը նշել է, որ կիրակի օրը, միջադեպի հետ կապված, դեսպանը կկանչվի Իրանի ԱԳՆ։

ԱՄՆ պետքարտուղարությունը համարում է, որ Թեհրանը, Մեծ Բրիտանիայի դեսպանին ձերբակալելով, խախտել է միջազգային իրավունքի նորմերը, և  Իրանի իշխանություններին կոչ է արել ներողություն խնդրել Լոնդոնից։

Փոխանցում է tass.ru-ն։