13.01.2020 09:20

Չավին հունվարի 17-ից հետո կգլխավորի «Բարսելոնան»

Չավին հունվարի 17-ից հետո կգլխավորի «Բարսելոնան»

«Ալ Սադի» գլխավոր մարզիչի Չավին կգլխավորի «Բարսելոնան» հունվարի 17-ին անցկացվելիք Քաթարի թագաժառանգի գավաթի խաղարկության եզրափակիչից հետո, հաղորդում է alkass.net-ը։

39-ամյա իսպանացի մասնագետի գլխավորած թիմը եզրափակիչում տիտղոսը կվիճարկի «Ալ Դուհաիլի» հետ։

Չավիի գործակալն ու «Բարսելոնայի» ներկայացուցիչները Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտին են հասցնում պայմանագրի մանրամասների համաձայնեցումը։ Սպասվում է, որ կողմերը կկնքեն 2,5 տարվա պայմանագիր։

Չավին կփոխարինի իսպանացի Էռնեստո Վալվերդեին, որը «Բարսելոնան» գլխավորել էր 2017թ․ ամռանը։