13.01.2020 10:24

Հայտնի է «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածուն

Հայտնի է «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածուն

«Բարսելոնան» կարող է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Մաուրիսիո Պոչետինոյին: Այս մասին հայտնում է RAC1-ը: 

Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմի» նախկին մարզչին ցանկանում է թիմ հրավիրել «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն: Արգենտինացու թեկնածությանը կողմ են նաև սպորտային բաժնի ներկայացուցիչները: 

«Բարսելոնան» սկսել է դիտարկել Պոչետինոյի թեկնածությունն «Ալ-Սադդի» ներկայիս մարզիչ Չավի Էռնանդեսի մերժումից հետո: «Բարսայի» նախկին ֆուտբոլիստը հրաժարվել է մրցաշրջանի ընթացքում գլխավորել թիմը: 

Հիշեցնենք, որ ժամանակին Պոչետինոն մարզել է կատալոնական մեկ այլ ակումբ՝ «Էսպանյոլը»: