13.01.2020 11:00

«Ռոմայի» կիսապաշտպանը ծանր վնասվածք է ստացել

«Ռոմայի» կիսապաշտպանը ծանր վնասվածք է ստացել

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Ա Սերիայի 19-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել: 

Ֆուտբոլիստն արցունքներն աչքերին լքել է դաշտը՝ պատգարակի օգնությամբ: 

Ըստ LaRoma24-ի՝ այսօր իտալացին վիրահատության կենթարկվի, որից հետո պարզ կդառնա վերականգնման ժամկետը: Նախնական տվյալներով՝ ֆուտբոլիստը բաց կթողնի շուրջ 6 ամիս: 

Ընթացիկ մրցաշրջանում մասնակցած 18 խաղում Ձանիոլոն դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: