13.01.2020 11:30

Իբրահիմովիչը աներևակայելի ցուցանիշ է գրանցել

Իբրահիմովիչը աներևակայելի ցուցանիշ է գրանցել

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը թիմ վերադառնալուց հետո իր առաջին գոլը խփեց Սերիա Ա-ի 19-րդ տուրի «Կալյարիի» դեմ խաղում (2։0)։

Դա շվեդ հարձակվողի առաջին գոլն էր 2020 թվականին։ Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որ գոլի հեղինակ է դարձել 1990-ականներին, 2000-ականներին, 2010-ականներին և 2020-ականներին:

Ֆուտբոլիստը իր կարիերայի առաջին գոլը խփել է 1999 թվականին «Մալմոյի» կազմում։