13.01.2020 12:00

Թենիսիստները 750 հազար դոլար են նվիրաբերել Ավստրալիայի հրդեհների մարման աշխատանքների համար

Թենիսիստները 750 հազար դոլար են նվիրաբերել Ավստրալիայի հրդեհների մարման աշխատանքների համար

Սիդնեյում այսօր ավարտվել է թենիսի ATP Cup մրցաշարը, որտեղ հաղթող է ճանաչվել Սերբիայի հավաքականը։

Մրցանակների հանձման արարողության ժամանակ Սերբիայի հավաքականի առաջատար Նովակ Ջոկովիչը նշեց, որ ATP-ն հայտարարել է, որ շուրջ 750 հազար ավստրալական դոլար է նվիրաբերվել թենիսիստների կողմից Ավստրալիայի հրդեհների մարման աշխատանքների համար։ 

Հիշեցնենք, որ ATP Cup մրցաշարում բարեգործական ակցիա էին սկսել Ավստրալիայի հավաքականի խաղացողները, ովքեր իրենց մատուցած յուրաքանչյուր էյսի դիմաց 200 եվրո էին նվիրաբերում Ավստրալիային։ 

Հունվարի 15-ին՝ Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկից հինգ օր առաջ, բարեգործական հանդիպում է կայանալու Մելբուրնում, որի ողջ հասույթը դարձյալ ուղղվելու է Ավտրալիայում հրդեհի մարման աշխատանքներին։