13.01.2020 12:30

Կումանը հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան»

Կումանը հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան»

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հրաժարվել է ընթացիկ մրցաշրջանում գլխավորել կատալոնական «Բարսելոնան»։

Catalunya Radio-ի փոխանցմամբ՝ հոլանդացի մասնագետը զարմացած է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Էռնեստո Վալվերդեին փոխարինելու՝ կատալոնացիների առաջարկից։

Հաղորդվում է, որ Կումանը հնարավորություն ունի խզել պայմանագիրը Հոլանդիայի հավաքականի հետ և Եվրո-2020-ից հետո կարող է ստանձնել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Կումանը որպես ֆուտբոլիստ «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1989-95 թվականներին։