13.01.2020 13:00

Չավին հրաժարվել է հունվարին գլխավորել «Բարսելոնան»

Չավին հրաժարվել է հունվարին գլխավորել «Բարսելոնան»

Քաթարական «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հունվարին չի գլխավորի կատալոնական «Բարսելոնան», որի կազմում հանդես է եկել 1998-2015 թվականներին, հաղորդում է As-ը։

Հունվարի 12-ին 39-ամյա մասնագետը հանդիպել է կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ և հայտնել, որ այս պահին չի ցանկանում ստանձնել գլխավոր մարզիչի պաշտոնը, բայց պատրաստ է թիմն ընդունել 2020-ի ամռանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայում» մտադիր են ավելի շուտ ազատվել այժմ թիմը գլխավորող Էռնեստո Վալվերդեից և պնդել են, որպեսզի Չավին որոշում կայացնի այսօր։ Այսպիսով, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, ամենայն հավանականությամբ, կատալոնական ակումբը կշարունակի գլխավորել Վալվերդեն, որի պայմանագիրն ավարտվում է 2020-ի հունիսին։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 19-րդ տուրից հետո 40 միավորով Մադրիդի «Ռեալի» հետ կիսում է 1-2-րդ տեղերը։