13.01.2020 11:17

Ընդդիմության ճնշման տակ Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել

Ընդդիմության ճնշման տակ Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել

Վրաստանից պոկված Աբխազիայի հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան որոշում է կայացրել վայր դնել լիազորությունները:

Համապատասխան հայտարարությունը նախագահի պետական նստավայրի մոտ հավաքվածներին ընթերցել է երկրի նախկին վարչապետ Սերգեյ Շամբան:

«Տեղեկացնում եմ, որ ես վայր եմ դնում նախագահի լիազորությունները՝ հանուն երկրի կայունության»,- ասվում է Խաջիմբայի հայտարարության մեջ:

Интерфакс-ին տված հարցազրույցում այն հարցին, թե կմասնակցի՞ Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրություններին, որոնք ԿԸՀ-ն նշանակել է մարտի 22-ին, Խաջիմբան պատասխանել է. «Կյանքը ցույց կտա»:

Սուխումիում հունվարի 9-ին ընտրված նախագահ Խաջիմբայի հրաժարականը պահանջող ցուցարարները ներխուժել էին նախագահի նստավայր: Խաջիմբան անմիջապես Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որից հետո չէր բացառել երկրում արտակարգ դրության մտցնելու հնարավորությունը: Երկրի խորհրդարանը արտահերթ նստաշրջանում ուղերձ էր ընդունել, որում նախագահին կոչ էր անում հրաժարական ներկայացնել: Ուրբաթ օրը Աբխազիայի գերագույն դատարանը չեղարկել էր նախագահի ընտրությունների արդյունքերի մասին ԿԸՀ որոշումը և պահանջել էր նոր ընտրություններ անցկացնել:

Փոխանցում է BBC-ն: