13.01.2020 12:18

Թրամփ. Ես եմ փրկել այդ երկիրը, մինչդեռ Նոբելյան մրցանակը ոչ թե ինձ են տվել, այլ դրա առաջնորդին

Թրամփ. Ես եմ փրկել այդ երկիրը, մինչդեռ Նոբելյան մրցանակը ոչ թե ինձ են տվել, այլ դրա առաջնորդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտարարել է, թե անցյալ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը ճիշտ թեկնածուի չեն հանձնել. այդ մրցանակը իրեն պիտի տային:

«Ես հիմա ձեզ կպատմեմ Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին, կպատմեմ դրա մասին: Ես գործարք էի կնքել, ես փրկել եմ էդ երկիրը, իսկ հիմա լսում եմ, որ այդ երկրի առաջնորդն է ստանում Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ երկիրը փրկելու համար: Ես ասացի. «Ո՞նց թե, ուրեմն՝ ես հեչ կապ չունե՞մ»: Դե գիտեք, էդպես է: Բայց մենք հո գիտենք, ու կարևորը դա է: Իսկ ես կանխել եմ խոշոր պատերազմը, ես մի երկու պատերազմ եմ կանխոլ»,- հայտարարել է Թրամփը՝ Օհայո նահանգում դիմելով իր համակիրներին:

Թեպետ Թրամփը ոչ երկրի անունն է տվել, ոչ էլ Նոբելյան մրցանակակրի, հսականալի է, որ խոսքը Եթովպիայի և նրա վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիի մասին է:

43-ամյա Ահմեդը Աֆրիկայում ամենաերիտասարդ առաջնորդն է: Իշխանության գալով՝ նա Եթովպիայում լայնածավալ ազատական բարեփոխումներ է սկսել, որոնք լրջորեն ցնցել են երկիրը, որտեղ մինչ այդ կոշտ ամբողջատիրական ռեժիմ էր իշխում: Նա բանտերից ազատ է արձակել հազարավոր ընդդիմադիր ակտիվիստների և վտարանդիներին թույլ է տվել վերադառնալ հայրենիք: Նա նաև ազատություն է տվել մամուլին և կանանց նշանակել է բարձր պետական պաշտոններում: 2019 թ. Աբիյ Ահմեդ Ալիին Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել:

Փոխանցում է BBC-ն: