13.01.2020 13:56

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են

Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են

Թեհրանում և Իրանի այլ խոշոր քաղաքներում ցուցարարներն արդեն որերորդ օրն է՝ դուրս են գալիս փողոցներ՝ հակակառավարական կարգախոսներ հնչեցնելով:

Հաղորդվում է բախումների մասին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև, վերջիններս ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառում:

Բողոքի ցույցերն սկսվել են այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները խոստովանեցին, որ չկանխամտածված կերպով խոցել են Թեհրանից Կիև թռչող ուկրաինական մարդատար օդանավը: Օդանավում գտնվող բոլոր մարդիկ՝ անձնակազմը և ուղևորները, որոնց թվում Իրանի բազմաթիվ քաղաքացիներ կային, զոհվել են:

Ինքնաթիռը խոցվել էր ի պատասխան Բաղդադում իրանցի գեներալի սպանության՝ Իրաքում ամերիկյան ռազմաբազաներին Իրանի հասցրած հրթիռային հարվածներից քիչ անց:

Փոխանցում է  BBC-ն: