13.01.2020 15:13

Բենեդիկտոս XVI-ը խախտել է լռության խոստումը

Բենեդիկտոս XVI-ը խախտել է լռության խոստումը

Հռոմի պաշտոնաթող պապ Բենեդիկտոս XVI-ը խախտել է «ամբողջ աշխարհից թաքնվելու» սեփական խոստումը՝ դիմելով իր հաջորդին՝ Ֆրանցիսկոս պապին, և կոչ անելով փորձության չենթարկել կաթոլիկ հոգևորականների համար գոյություն ունեցող կուսակրոնության կանոնը:

Այդ կոչը հնչել է այն գրքում, որը Բենեդիկտոսը գրել է կարդինալ Ռոբերտ Սարայի համահեղինակությամբ:

Դրա համար առիթ է ծառայել Ամազոնկայի տարածաշրջանում ամուսնացած տղամարդկանց քահանա ձեռնադրելու թույլտվության մասին առաջարկը: Բենեդիկտոսը հայտարարել է, որ այդ հացում ինքը չի կարող լռել:

Վատիկանում մեծ զարմանքով են արձագանքել 92-ամյա նախկին պոնտիֆիկոսի հայտարարություններին, քանի որ դա հակասում է եկեղեցական ավանդույթին:

Բենեդիկտոս XVI-ը, հեռանալով պապական գահից, խոստացել էր, որ թաքնվելու է աշխարհից, սակայն բազմիցս իր հոդվածներում, գրքերում և հարցազրույցներում հեռակա բանավեճի է բռնվել Ֆրացիսկոս պապի հետ, որն ավելի առաջադեմ պոնտիֆիկոս է համարվում:

Սպասվում է, որ կուսակրոնության հարցով Ֆրանցիսկոս պապը որոշում կկայացնի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Փոխանցում է BBC-ն: