13.01.2020 15:39

Իրանի իշխանությունները ուկրաինական օդանավի խոցման մասին իմացել են հունվարի 10-ին

Իրանի իշխանությունները ուկրաինական օդանավի խոցման մասին իմացել են հունվարի 10-ին

Իրանի իշխանությունները միայն հունվարի 10-ին, այսինքն՝ այդ փաստը պաշտոնապես ճանաչելուց մեկ օր առաջ են իմացել, որ ուկրաինական օդանավը խոցվել է իրանական ՀՕՊ-ի կողմից:

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Միայն ուրբաթ օրն է Իրանի ՌՈՒ գլխավոր շտաբն ստացել հետաքննության արդյունքները, և այդ ժամանակ Ազգային անվտանգության նիստ է տեղի ունեցել»,- նրա խոսքն է մեջբերում IRIB հեռարձակող ընկերությունը:

Ռաբիին հավելել է, որ «մինչև հունվարի տասը ոչ ոք, նույնիսկ երկրի նախագահ Հասան Ռոուհանին, չգիտեր օդանավի աղետի պատճառը»: Նրա խոսքով՝ «հենց որ նախագահն այդ մասին իմացավ, անմիջապես որոշում կայացրեց հնարավորինս արագ ուղերձով դիմել բնակչությանը»:

Փոխանցում է tass.ru-ն: