13.01.2020 16:27

Լիբիա. Սարաջը և Հաֆթարը Մոսկվայում կմասնակցեն բանակցությունների

Լիբիա. Սարաջը և Հաֆթարը Մոսկվայում կմասնակցեն բանակցությունների

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆաիզ Սարաջը և Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆա Հաֆթարը կմասնակցեն բանակցությունների Մոսկվայում, հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրներին:

Հանդիպումը տեղի է ունենալու Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նախաձեռնությամբ: Կողմերը պետք է համաձայնագիր ստորագրեն կրակի դադարեցման վերաբերյալ, կիրակի երեկոյան լիբիական հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ տեղեկացրել է Լիբիայի Բարձրագույն պետական խորհրդի ղեկավար Հալեդ ալ-Միշրին:

Անցյալ շաբաթ իրավիճակը Լիբիայում քննարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ռուսաստանի առաջնորդը պաշտպանել է Բեռլինում ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբիայում իրավիճակի խաղաղ կարգավորման հարցով միջազգային համաժողով անցկացնելու՝  Գերմանիայի նախաձեռնությունը:

Այժմ Լիբիայում երկիշխանություն է. երկրում իշխում են Աբդալլա Աբդուռահման ատ-Տանիի ժամանակավոր կառավարությունը, որին աջակցում է Հաֆթարը, և Սարաջի՝ միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն:

Փոխանցում է euronews-ը: