13.01.2020 17:24

ԶԼՄ. Գեներալ Սուլեյմանիին հարված հասցնելու հարցում ամերիկացիներին օգնել է Իսրայելը

ԶԼՄ. Գեներալ Սուլեյմանիին հարված հասցնելու հարցում ամերիկացիներին օգնել է Իսրայելը

Daily Mail-ը, հղում անելով Reuters գործակալությանը և NBC News-ին, ինչպես նաև New York Times թերթին, գրում է, որ իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիին հարված հասցնելու հարցում ամերիկացիներին օգնել է իսրայելական հետախուզությունը:

Իրանի ամենահեղինակավոր բարձրաստիճան զորահրամանատարներից մեկը՝ գեներալ Սուլեյմանին, սպանվել է, երբ Բաղդադի օդանավակայանից շարժվող նրա ավտոշարասյանը հարվածել են ամերիկյան անօդաչուները:

Սուլեյմանին Իրաք էր ժամանել Դամասկոսից: Նրա երթուղուն հետևել են իրազեկիչները Սիրիայում, որոնք այդ մասին հաղորդել են ԿՀՎ-ին, իսկ իսրայելական հետախուզությունը հաստատել է այդ տեղեկությունները և ճշտել չվերթի համարը, որով ժամանել է գեներալը:

Ամերիկացիներն այդ գործողությունը հույժ գաղտնի են պահել, օտարերկրյա առաջնորդներից նախապատրաստվող հարվածի մասին իմացել է միայն Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:

Գործողության մեկնարկից անմիջապես առաջ խոսակցություն է տեղի ունեցել Նեթանյահուի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի միջև, որից հետո  հարված հասցնելու առջև կանաչ լույս է վառվել:

Փոխանցում է BBC-ն: